ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ ձերբակալվել է` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու կասկածանքով, Ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը: Ըստ Սարգսյանի, Ծառուկյանի ձերբակալությունն ակնհայտ ապօրինի է:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նախօրեին հայտարարել է, որ Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը մշտապես եղել է Բաքվի գերակա խնդիրներից մեկը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում...